Գլխավոր Լրահոս

Երեխաների ծննդյան միանվագ նպաստը կհամահարթեցվի և կդառնա 500,000 դրամ

Երեխաների ծննդյան միանվագ նպաստը կհամահարթեցվի և կդառնա 500,000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրենսդրական փաթեթով կառաջարկի համահավասարեցնել բոլոր երեխաների ծննդյան միանվագ նպաստը՝ այն սահմանելով 500,000 դրամ՝ այդ թվում առաջին և երկրորդ երեխաների համար գործող 300,000 դրամի փոխարեն: Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ 

Նախարարը ներկայացրել է դեմոգրաֆիական ծրագրերը, նշելով, որ բյուջետային ծրագրերում աճ են ապահովում հիմնականում երկու ծրագրեր՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը և ընտանիքում երեք և ավելի երեխայի նպաստի ծրագիրը, որը նույնպես աճ ունի:

Թորոսյանը տեղեկացրել է, որ շուտով Ազգային ժողով կուղարկվի օրենքի նախագիծ, որով կառաջարկվի երրորդ և հաջորդ երեխային մինչև վեց տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը դարձնել մշտական նպաստ: 

«Մենք շուտով, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողով կուղարկենք օրենքի նախագիծ, որով այդ աջակցությունը, երրորդ և հաջորդ երեխային, մինչև վեց տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ, որովհետև նաև փորձն է ցույց տալիս, որ ավելի ճիշտ է պարբերական, ամսական աջակցություն խրախուսել կամ աջակցել ընտանիքներին, իրենց երեխայի հոգսերը հոգալ, քան մեկ միանվագ դրամագլխով, որը տրվում է ծննդյան ժամանակ», - ասել է նախարարը:

Նախարարը հավելել է, որ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ: 

Թորոսյանը նաև նշել է, որ դեմոգրաֆիայի ռազմավարությունից բխող նոր ծրագրեր կլինեն, որոնք կներառեն ծնելությունը խթանող, վաղ մահացությունը կանխարգելող և ակտիվ ծերությունը խթանող միջոցառումներ:

Նա ընդգծել է, որ ներգաղթը դեմոգրաֆիական հարցերը լուծելու գործիք է, որը պետք է օգտագործվի կազմակերպված և հատուկ կրիտերիաներով որակավորված մասնագետների ներգրավմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում