Գլխավոր Լրահոս

2026-ի բյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի մետրոյի նոր կայարանի կառուցման համար. նախարար

2026-ի բյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի մետրոյի նոր կայարանի կառուցման համար. նախարար

2026-ի բյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար: Այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ:

«2,5 մլրդ դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար, 1 մլրդ դրամ՝ ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացման համար: Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսված է 5,5 մլրդ դրամ»,- հայտնել է նախարարը:

***

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը վերջին տասնամյակներում մշտապես եղել է քաղաքային իշխանությունների խոստումների առանցքում, սակայն այդպես էլ իրականություն չի դարձել։

Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022-ի ապրիլին հայտարարեց «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի մեկնարկի և ֆինանսավորման մասին:

2022-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին. «Հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի։ Ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասեցի, և 2024-ին պետք է սկսենք շինարարությունը»։

2024-ի հունվարին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց նույն տարում սկսել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը և այն ավարտել չորս տարում։

Տիգրան Ավինյանն այս տարվա հունիսին հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում