Հայկ Բաբայանը նշանակվել է ոստիկանության գվարդիայի հրամանատար

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ոստիկանության գվարդիան գործարկվում է նոյեմբերի 1-ից, այն ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկն է։
Գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Հայկ Բաբայանը հոկտեմբերի 31-ին ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Թեմա
Civilnet










