Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն հասկանում է, որ բաց սահմանները նաև իր համար են օգտակար․ Խանդանյան

ՌԴ-ն հասկանում է, որ բաց սահմանները նաև իր համար են օգտակար․ Խանդանյան

Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, այս մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ն կոշտ էր ԵՄ դիտորդների, բայց համագործակցային՝ TRIPP-ի հարցում։

«Կարծում եմ՝ գործոններից է, որ մեկը Եվրամիությունն էր, մյուսը՝ Միացյալ Նահանգները։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Սա ապացուցում է մեր այն փաստարկը, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հռչակագիրը, մեր ընդդիմությունը և նաև այդ ժամանակ ռուսական հեռուստաալիքների հայտնի դեմքերը քննադատաբար էին մոտենում սրան և ասում էին, որ հիմա Ռուսաստանից և Իրանից կլինեն խիստ արձագանքներ։ Մենք բացատրում էինք, որ ընդհակառակը, սա օգտակար է նաև Ռուսաստանի համար»,- ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի մասնակցությանը TRIPP-ին, Խանդանյանը ասաց, որ որևէ երրորդ կողմի մասնակցությունը պետք է ունենա հայկական և ամերիկյան կողմերի համաձայնությունը։

«Այստեղ բանակցությունների միջոցով են այդ հարցերը որոշվում։ Եթե նման հայտ ներկայացնի Ռուսաստանը կամ ռուսական որևէ ընկերություն, դա կդրվի բանակցությունների սեղանին և որոշում կկայացվի»,- ասաց Խանդանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում