Գլխավոր Լրահոս

Կվերականգնենք միջուկային օբյեկտներն ու կդարձնենք ավելի հզոր․ Փեզեշքիան

Կվերականգնենք միջուկային օբյեկտներն ու կդարձնենք ավելի հզոր․ Փեզեշքիան

Իրանը կվերականգնի ռմբակոծություններից տուժած միջուկային օբյեկտները։ Այս մասին ասել է Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«‎Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր։ Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում»‎,- ասել է Փեզեշքիանը։

Փեզեշքիանը նշել է, որ իրանցի գիտնականների դեմ ուղղված թշնամանքը և սպանությունները բխում են խոշոր տերությունների մտահոգությունից՝ Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական անկախության վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ միջուկային զենքի մշակումը իր օրակարգի մաս չի կազմում, և որ համաշխարհային տերությունները լավ գիտակցում են այս փաստը։

«Այնուամենայնիվ, նրանք այս կեղծ պնդումն օգտագործում են որպես պատրվակ՝ Իրանի առաջընթացը խոչընդոտելու համար»։

Հունիսի13-ին Իսրայելը սկսել էր ռմբակոծել Իրանը՝ թիրախավորելով նաև միջուկային օբյեկտները։ ԱՄՆ-ն հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հարվածել էր Իրանի միջուկային երեք օբյեկտների՝ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում