Գլխավոր Լրահոս

ՆԳՆ-ի 2026-ի բյուջեն կկրճատվի 2 մլրդ դրամով․ նախարար

ՆԳՆ-ի 2026-ի բյուջեն կկրճատվի 2 մլրդ դրամով․ նախարար

2026-ի բյուջեի նախագծով նախատեսվել է Ներքին գործերի նախարարությանը 102 մլրդ 644 մլն դրամ հատկացնել, որը 2 մլրդ 355 մլն դրամով պակաս է 2025-ի հաստատված բյուջեից։ Սյս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

Նախարարը պարզաբանել է, որ նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով։

«Նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով՝ ներքին գործերի կրթական ծառայություններ և ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերով»,- ասաց Հովհաննիսյանը:

ՆԳՆ բյուջեի նախագծի մյուս մասերը չներկայացվեց։ Այն կքննարկվի բակ նիստում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում