Գլխավոր Լրահոս

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները․ ՆԳ նախարար

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները․ ՆԳ նախարար

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, և այդ դինամիկան պահպանվում է։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

«Սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0,2%-ը»,- հայտնել է նախարարը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին, Սարգսյանը հայտարարել է, որ  2021-ի միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 100,000 բնակչի հաշվով 5,8 դեպք։ 

«Ինդեքսը հիմնականում կազմում է 100,000 բնակչի հաշվով՝ տեղի ունեցած սպանությունների հաշվարկով։ 2021-ին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը կազմել է 100,000 բնակչի հաշվով 5,8 դեպք։ Այս գնահատումը պարբերական բնույթ կրող գնահատում է և չորսից հինգ տարվա կտրվածքով է պարբերաբար ՄԱԿ-ը թարմացնում այս գնահատումները»,- ասել է նախարարը

Նախարարի խոսքով, եթե համաշխարհային մակարդակում 100,000 բնակչի հաշվով միջինում 5,8 սպանության դեպք է արձանագրվում, 2021-ին Հայաստանի դեպքում այս ցուցանիշը եղել է 2, 2022-ին` 1,9, 2023-ին` 1.8, 2024-ին՝ 2:

«Կրկնակիից ավելի նվազում ունենք մենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից։ Սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել, որովհետև երբ որ հատկապես խոսում ենք սպանության դեպքերի մասին, պիտի նկատենք, որ առավելապես հիմնական պատճառները հանդիսանում են կրթական հարցերը, առողջապահական հարցերը, սոցիալական տարբեր հիմնախնդիրները»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ այս տարվա կտրվածքով, արդեն իսկ թիրախավորելով բոլոր հիմքերը, նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը բազմաբաղադրիչ է և անդրադառնալու է այս խումբ բոլոր հարցերին։ 

Նախարարը նաև նշել է, որ հաշվետու տարում 4%-ով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունները և անդրադարձել Ազգային ժողովի հետ համատեղ ընդունված օրենսդրական նախաձեռնությանը, որով անչափահասներին նաև արգելվել է վաճառքը սառը զենքի նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում