Գլխավոր Լրահոս

Կարո՞ղ է Ստեփան Ասատրյանը դառնալ կաթողիկոս․ ի՞նչ են ասում եկեղեցական կանոնները

Կարո՞ղ է Ստեփան Ասատրյանը դառնալ կաթողիկոս․ ի՞նչ են ասում եկեղեցական կանոնները

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» (Московский Комсомолец) լրատվամիջոցը նոյեմբերի 2-ին անդրադարձել է Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա լարված հարաբերություններին։ 

Լրատվամիջոցը հնարավոր է համարել, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) կարող է դառնալ կաթողիկոս՝ նշելով, որ նրա պատարագներին վերջին շրջանում մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարգալույծ մատնիչը դառնում է «աստղ» [...]։ Գուցե Փաշինյանը մտադիր է նրան «առաջ մղել» կաթողիկոսի պաշտոնի համա՞ր։ Այս տարբերակը Հայաստանում ամենևին չեն բացառում»,- գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Հայաստանյան լրատվամիջոցներից հոդվածը թարգմանել և տարածել է abcmedia.am-ը, որից այնուհետև արտատպել է 168.am-ը։

Ինչո՞ւ կարգալույծ քահանան չի կարող դառնալ կաթողիկոս

Ստեփան Ասատրյանը կարգալույծ է արվել հոկտեմբերի 21-ին՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների, թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները անտեսելու հիմնավորմամբ։ 

Չնայած կարգալույծ լինելուն՝ նա շարունակում է պատարագներ մատուցել Հովհաննավանքում, որոնց արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է պատարագին
Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է պատարագին

Հոդվածում նշվում է, թե կարգալույծ քահանան կարող է դառնալ կաթողիկոս։ Սակայն, ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնների, կաթողիկոսը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից՝ միայն եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների շարքերից։ Իսկ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, իրենց հերթին, ընտրվում են կուսակրոն եկեղեցականներից։

Ինքը՝ Ստեփան Ասատրյանը, հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի կարող և չի էլ ցանկանում դառնալ կաթողիկոս։

«Ես չեմ կարող կաթողիկոս լինել։ Առաջինը՝ որովհետև իմ հոգևոր մաքրության առումով ինձ այդքան մաքուր չեմ համարում կաթողիկոս լինելու համար։ Երկրորդ՝ ես ամուսնացյալ հոգևորական եմ, ունեմ ընտանիք»,- ասել է Ասատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ պահանջում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռանա Վեհարանից՝ նրան մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ 

Այսպիսով, ռուսական լրատվամիջոցի պնդումը, թե կարգալույծ քահանան կարող է դառնալ կաթողիկոս, հիմքեր չունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում