ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպված հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ աշխատաժողովին։ Քննարկվել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման ծրագրի իրականացման հարցեր։
Աշխատաժողովում ներկայացվել են համատեղ հսկողության անցակետերի հնարավոր մոդելները, դրանց տեխնիկական նախագծերը և ներդրման հայեցակարգը։ Կողմերը անդրադարձել են նաև «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը, տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և սահմանահատման ընթացակարգերի պարզեցմանը։
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման մոդելի հաստատման, օրենսդրական վերլուծության և համապատասխան միջազգային պայմանագրի մշակման ուղղությամբ։ Կողմերը նշել են, որ ծրագրի իրականացումը կնպաստի հայ-վրացական սահմաններով ուղևորների և բեռների տեղաշարժի պարզեցմանը։
Civilnet











