Գլխավոր Լրահոս

Խաղաղության գործընթացի շուրջ դավադրաբանական վարկածներ կան տարբեր կենտրոններից․ ԱԳ նախարար

Խաղաղության գործընթացի շուրջ դավադրաբանական վարկածներ կան տարբեր կենտրոններից․ ԱԳ նախարար

Խաղաղությանը միտված բոլոր գործընթացների շուրջ կան դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ, հաճախ՝ միտումնավոր, ուղղորդված այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ խաթարելու խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 5-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։

«Հիմա, իմ խորին համոզմամբ, կա մի հստակ երաշխիք։ Եվ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չէ։ Դա ամենևին զանազան խաղաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է․ այն, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել և ձեռք կբերվի՝ ձեռնտու է, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին»,- ասաց Միրզոյանը։ 

Նախարարի կարծիքով՝ այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ 

«Հայաստանը շահագրգռված չի լինելու խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունը, Ադրբեջանը, իմ պատկերացմամբ, շահագրգռված չի լինելու խախտել այդ պայմանավորվածությունը»,- ասաց նախարարը։

Ըստ Միրզոյանի՝ այն հնարավորությունը, որ ստեղծվում է Հայաստանի համար՝ փոխկապակցվածությունը, միայն Հայաստանին և Ադրբեջանին չի կապելու։

«Իմ խորին համոզմամբ, խաղաղությունը՝ ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների և հնարավորությունների, հնարավորություն է տալիս և՛ Հայաստանի, և՛, և՛ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը»,- նշեց Միրզոյանը։ 

Նախարարի խոսքով՝ որևէ կոնֆլիկտ, որևէ հակամարտություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների համար իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա և այլն։ 

«Քաղաքական և ռազմաքաղաքական իմաստով մենք կարողանալու ենք և արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը»,- ասաց նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում