Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Ախ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գրիգորյանը Շոյգուին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել։

Շոյգուն իր խոսքում նշել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում։

«Վերջին իրադարձությունների, Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր զարգացումների վերաբերյալ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն։

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում, որի շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում