Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի կիսում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի ընկալումը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը չի կիսում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի ընկալումը․ Արարատ Միրզոյան

Հայկական կողմը չի կիսում Ադրբեջանի ընկալումը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ կա։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 5-ին, Երևանում անցկացվող Օրբելի ֆորումի ընթացքում։

Ադրբեջանցի լրագրողն Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե երբ է փոխվելու Հայաստանի Սահմանադրությունը։

«Մենք սա չենք ընդունում որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ։ Մենք չունենք անգամ համաձայնություն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը կամ Ադրբեջանի Սահմանադրությունը բանակցային օրակարգի մաս է։ Թեև, ըստ մեզ, Ադրբեջանի Սահմանադրությունը ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը։

***

Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը, կառավարության ընդդիմախոսների պնդմամբ, տեղի է ունեցել Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ 

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում իր նկատմամբ, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։ Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։ Արձագանքելով մեղադրանքներին՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ սահմանադրական փոփոխությունների հարցը օրակարգ է բերվել մինչև պատերազմը և կապ չունի բանակցային գործընթացի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում