Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 35 մլն դրամ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Գլխավոր դատախազությունն այսօր միջնորդագիր է ուղարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով օրենքի խախտմամբ գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Civilnet











