Գլխավոր Լրահոս

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է. ՔԿ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և մոտ երեք տասնյակ անձանց  ձերբակալման մասին:

Ըստ հաղորդագրության՝ ՔԿ Երևանի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին շուրջ վեց տասնյակ հասցեներում իրականացվել են խուզարկություններ: Հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ երեք տասնյակ անձինք:

Քննչական կոմիտեն հորդորում է ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմինների՝ հիշեցնելով, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում