Գլխավոր Լրահոս

Ատեստավորման նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է․ Փաշինյան

Ատեստավորման նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ի կառավարության նիստին անդրադարձավ ուսուցիչների ու զինծառայողների վարձատրություններին և ատեստավորման գործընթացին։

Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանում 2,118 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 863 ուսուցիչ՝ 400-500 հազար դրամ, 109 ուսուցիչ՝ 500-600 հազար դրամ, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ, իսկ 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։

Նրա խոսքով՝ ատեստավորման արդյունքում մյուս ուսուցիչները ևս կարող են 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալ։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ստացել է շարքային պայմանագրայինների վարձատրության տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 1,559 զինծառայող ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 1,556 զինծառայող՝ 400-500 հազար դրամ, 523 շարքային զինծառայող՝ 500-600 հազար դրամ, 244-ը՝ 600-700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։ Նա շեշտեց, որ սա ոչ թե բարձրաստիճան զինվորականների, այլ շարքային պայմանագրայինների վարձատրության արժեքն է։

«Այսօր տեղեկացա, որ ավելի քան 8,000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար, սա նշանակում է, որ ատեստավորման նկատմամբ վստահությունը և հետաքրքրությունն ավելացել է, սա կարևոր գործոն է»,- ամփոփեց վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում