Այրվել է «Երևան սիթի»-ին․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»

Այսօր առավոտյան Կոմիտաս հասցեում գտնվող Երևան Սիթի սուպերմարկետում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
Թեմա
Civilnet










