Գլխավոր Լրահոս

Երկաթգծով դեպի Հայաստան այլ ապրանքատեսակներ ներկրելու հայտեր են գեներացվում․ վարչապետ

Երկաթգծով դեպի Հայաստան այլ ապրանքատեսակներ ներկրելու հայտեր են գեներացվում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից, բացի ցորենից, այլ ապրանքատեսակներ էլ կարող են ներկրվել Հայաստան։

«Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի Հայաստան ներկրման վերաբերյալ հայտեր են գեներացվում, ինչի հետևանքով հոսքերը սկսում են վերադասավորվել»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ տարածաշրջանում տեղի են ունենում դինամիկ և անսպասելի զարգացումներ, որոնց հետևանքով ամեն օր փոփոխություններ են արձանագրվում բեռնափոխադրումների ուղղությամբ։

Փաշինյանի խոսքով՝ ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին գնացքը Հայաստան պետք է գար Ղազախստանից, սակայն հետագայում պարզվել է, որ Ադրբեջանը նման հնարավորություն է ընձեռել նաև Ռուսաստանից եկող գնացքներին։

Փաշինյանը հավելեց, որ այժմ պետք է գործնականում պարզվի՝ արդյոք հակառակ ուղղությամբ նույնպես ապրանքների հոսք կկազմակերպվի, այսինքն՝ Հայաստանից Վրաստանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան կամ այլ երկրներ։

Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում հանրությունը կտեղեկացվի բոլոր մանրամասների մասին և նշեց, որ տեղի է ունենում «շատ մեծ և կարևոր իրադարձություն»։ 

Վարչապետը կրկին գոհունակություն և պատրաստակամություն հայտնեց՝ ապահովելու Մարգարա-Կոռնիձոր և հակառակ երթուղով թուրքական ու ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա։

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, 1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը Ռուսաստանից դուրս էր եկել նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը։

***

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Հոկտեմբերի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում