Գլխավոր Լրահոս

Գնից է կախված՝ կառավարությունը կգնի ՀԷՑ-ը, թե ոչ

Գնից է կախված՝ կառավարությունը կգնի ՀԷՑ-ը, թե ոչ

ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ձեռք բերելու հարցով կառավարությունը վերջնական դիրքորոշում կհայտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Հարց է ծագելու ինչքան է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովի որոշումը կսահմանի, թե կառավարությունը կգնա ՀԷՑ-ը պետական բյուջեի միջոցներով գնելու տարբերակով, թե՝ մասնավորեցման ուղով։

Վարչապետը նշեց, որ եթե առաջարկվող գինը լինի տրամաբանական և բյուջեի հնարավորություններին համահունչ, կառավարությունը լրջորեն կքննարկի գնելու տարբերակը։ Եթե գինը չափազանց բարձր լինի, կիրագործվի երկրորդ սցենարը՝ մասնավորեցում միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնակցությամբ։

Նա հավելեց, որ կառավարությունը ցանկացած տարբերակի դեպքում կպահպանի որոշակի ներկայություն՝ օրենսդրական կամ բաժնետոմսային մեխանիզմներով։ Փաշինյանը ընդգծել է, որ հարցը ներառում է տնտեսատեխնիկական նրբություններ, որոնց գնահատումը պետք է իրականացնեն մասնագետները։

***

ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելուն միտված նախագիծը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում