Գլխավոր Լրահոս

Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավի ձևաչափը դեռ սահմանված չէ․ ԱՆ

Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավի ձևաչափը դեռ սահմանված չէ․ ԱՆ

Դեռևս հստակ սահմանված ձևաչափ առկա չէ սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավի իրականացման վերաբերյալ: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են արդարադատության նախարարությունից։

Նախարարությունից հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գտնվում է Նոր Սահմանադրության նախագծի տեքստի մշակման փուլում։

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշումներ է ընդունել Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայման, Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանման, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսման, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանման,  իրավական նորմերի աստիճանակարգության և ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել է զինված ուժերին, պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր»,- նշել են նախարարությունից։

Հոկտեմբերի 27-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսվի Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավը և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ կա խորհրդի քվեարկությունը՝ կներկայացվի հանրությանը։ 

***

Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում