Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտել են Հայաստանի իշխանությունների գործողությունները

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտել են Հայաստանի իշխանությունների գործողությունները

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտել են Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ որակելով դրանք «հակասահմանադրական, աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական»:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումն ու միտումնավոր վարկաբեկումը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու պաշտպանների հետապնդումները և ձերբակալումները խիստ դատապարտելի են»:

Հոգևորականները հորդորել են Եկեղեցու հավատավոր զավակներին «լինել զգոն, չտրվել իշխանական սադրանքներին և չառաջնորդվել նենգաբար հանրայնացված ապականիչ ստով, որը մերժելի է և Աստծուն ատելի»:

Նրանք նաև կոչ են արել համազգային միաբանությամբ լինել «ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու պաշտպանը», հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնուն և ողջ զինվորյալ ուխտապահ հոգևոր դասին՝ ի գլխավ կանգնած եպիսկոպոսապետ, ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

***

Հայ առաքելական եկեղեցու և նրա աջակիցների դեմ իշխանությունների հետապնդումները սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումներից և ելույթներից հետո։ Փաշինյանը պահանջում է գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ մի շարք հոգևորականների կալանավորումներից հետո։ Վերջին ամիսներին ձերբակալվել են մի քանի հոգևորականներ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ իշխանության զավթման կոչերի և հասարակական կարգի խախտման մեղադրանքներով։

Իշխանությունները պնդում են, որ գործընթացներն ուղղված չեն եկեղեցու, այլ առանձին հոգևորականների դեմ։ Եկեղեցականները սակայն, հայտարարում են, որ տեղի ունեցողը համակարգային ճնշում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում