Գլխավոր Լրահոս

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավորը

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավորը

Նոյեմբերի 6-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:

«Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝

ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,

բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,

դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,

ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հոկտեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է նախաձեռնել տեր Արամ քահանա Ասատրյանի և տեր Տարոն քահանա Հունանյանի հետ։ Քահանաները, սակայն, չեն ներկայացել, ինչի հետևանքով քննարկումը չի կայացել։

Նոյեմբերի 4-ին Հունանյանը ներկայացել է Մայր Աթոռի դիվանատուն, սակայն հրաժարվել է մասնակցել հանձնախմբի նիստին, որի օրակարգում իր կարգապահական հարցն էր։ Ըստ Մայր Աթոռի՝ քահանան հրավիրվել էր պարզաբանում տալու՝ ծառայության վայրը ինքնակամ լքելու, կարգալույծ հռչակված Ասատրյանի հակականոնական արարողությանը մասնակցելու և հակաեկեղեցական հայտարարություններ անելու համար։

Հունանյանը, իր հերթին, հայտնել է, որ ծառայության վայրը չի լքել, այլ շուրջ մեկուկես տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից ստացել է անժամկետ արձակուրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում