Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակների նշանակման ընթացակարգը կպարզեցվի

Կենսաթոշակների նշանակման ընթացակարգը կպարզեցվի

Կառավարությունը որոշում է ընդունել, որով էապես պարզեցվում է կենսաթոշակների նշանակման ընթացակարգը, հատկապես 1992-ից մինչև 2004-ի աշխատանքային ստաժի հաշվարկման համար։ Այդ ժամանակահատվածի համար, որտեղ տվյալների պահպանման խնդիրներ են եղել, կազմակերպությունների որոշակի ցանկի դեպքում բավարար կլինի միայն աշխատանքային գրքույկը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Գալստյանի փոխանցմամբ՝ ընդունված դրույթները նպատակ ունեն լրացնել տեղեկատվական բազաների բացը, քանի որ մինչ օրս գործող կարգով 1992-ից մինչև 2012-ը ներառյալ, միայն աշխատանքային գրքույկը բավարար չէր ստաժը հաստատելու համար։

Նոր որոշմամբ հնարավոր կլինի ստաժը հաստատել միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերի այն կազմակերպությունների դեպքում, որոնք գործել են նշված ժամանակահատվածում։

«Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներում հիմնականում գործել են։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի, կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով»,- ասել է Գալստյանը։

Վարչության պետը հայտնել է նաև, որ պարզեցվել են Լեռնային Ղարաբաղում մինչև 2013 թվականն աշխատած ժամանակահատվածը հաշվառելու կանոնները՝ հաշվի առնելով տվյալների չպահպանվելու փաստը։

«Լեռնային Ղարաբաղի պարագայում պարզապես դրանք չեն պահպանվել, և այս դեպքում ևս մինչև 13 թվականը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկի գրառումներով»,- ասել է նա։

Գալստյանի գնահատականով՝ նոր դրույթները էական նշանակություն կունենան նշանակման գործընթացում՝ բարձրացնելով ընթացակարգի արդյունավետությունը և կրճատելով վարչարարությունը։

«Կրճատվելու են արխիվային հարցումներ կատարելու, փաստաթղթեր հավաքագրելու, գործատուներին հարցումներ կատարելու, ամբողջ վարչարարական կազմը էականորեն այս կազմակերպությունների պարագայում կրճատվելու է»,- ասել է Գալստյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում