Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 11-ից կվերականգնվի Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը

Նոյեմբերի 11-ից կվերականգնվի Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը

Fly Cham ավիաընկերությունը նոյեմբերի 11-ից կմեկնարկի Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթեր։ Շաբաթական մեկ չվերթ կիրականացվի՝ յուրաքանչյուր ուրբաթ: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Հայաստան–Սիրիա օդային հաղորդակցությունը դադարեցվել էր 2012 թվականին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սրման և անվտանգության վտանգների պատճառով։ Այդ ընթացքում դադարեցվեցին «Armavia»-ի և «Syrian Air»-ի Երևան–Հալեպ չվերթները։

Մի քանի տարի անց՝ 2017-ին, Սիրիական «Cham Wings Airlines»-ը վերսկսեց շաբաթական չվերթներ Երևան–Դամասկոս ուղղությամբ՝ հիմնականում սիրիահայերի և հումանիտար նպատակներով տեղափոխությունների համար։

2021-ի սեպտեմբերին սիրիական Cham Wings Airlines-ը վերսկսեց Հալեպ–Երևան կանոնավոր չվերթները՝ շաբաթական մեկ անգամ, սակայն դրանք հետագայում դադարեցվեցին 2022-ի սկզբին՝ տարածաշրջանային լարվածության և սահմանափակ պահանջարկի պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում