Գլխավոր Լրահոս

Բայրամովը պատմել է՝ ինչ է առաջարկել ռուսական կողմը 2020-ի հոկտեմբերի 9-10-ին

Բայրամովը պատմել է՝ ինչ է առաջարկել ռուսական կողմը 2020-ի հոկտեմբերի 9-10-ին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առաջին անգամ մանրամասնել է, թե ինչ է առաջարկել ռուսական կողմը 2020-ի հոկտեմբերի 9-10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը՝ հրադադարի հաստատման վերաբերյալ։ Բայրամովն այդ մասին խոսել է 2020-ի տեղական ICTIMAI TV-ին տված հարցազրույցում։ 

«Այդ ժամանակից հինգ տարի է անցել, ուստի որոշ կետեր բացելու ժամանակն է։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը կողմերին մի փաստաթուղթ փոխանցեց։ Շատ երկար փաստաթուղթ չէր, բաղկացած էր մի քանի կետերից։  Փաստաթուղթը աչքի անցկացնելով՝ տեսանք, որ խոսվում էր [հոկտեմբերի] 9-10-ի ժամը 00:00-ից ռազմական գործողությունների դադարեցման մասին, և շփման գծի արևելյան ուղղությունում պետք է տեղակայվեին ռուսական խաղաղապահներն ու ադրբեջանական բանակը, իսկ շփման գծի արևմտյան մասում՝ հայկական զինված ուժերն ու նորից ռուսական խաղաղապահ ուժերը։ Ամսի 9-ին առաջարկվող այդ փաստաթղթում [խոսվում էր] կրակի անհապաղ դադարեցման մասին՝ առանց հավելյալ պայմանների համաձայնեցման: [Դա կնշանակեր], որ հայկական զինված ուժերն այնտեղ էին մնալու, ոչ մի տարածք չէր ազատվելու, փոխարենը թե՛ արևելյան, թե՛ արևմտյան ուղղություններում տեղակայվելու էին  ռուսական խաղաղապահները»,- ասել է Բայրամովը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում