Գլխավոր Լրահոս

Բայրամովը փակագծեր է բացել 2018-2019-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցություններից

Բայրամովը փակագծեր է բացել 2018-2019-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցություններից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տեղական իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2018-2019-ին տեղի ունեցած բանակցությունների մանրամասներին։

Բայրամովը փակագծեր է բացել Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման մասին, որը կայացել էր 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում: Բայրամովն ասել է, որ այդ հանդիպման ժամանակ  Ալիևը բարձրացրել է  «ԼՂ հարցը լուծելու և ադրբեջանական հողերն ազատելու անհրաժեշտության մասին»։ Բայրամովի խոսքով՝ Փաշինյանն այդ ժամանակ «բավականին կառուցողական» դիրքորոշում է ունեցել՝ ասելով, որ «անհրաժեշտ քայլեր կձեռնարկի հակամարտության կարգավորման համար» և խնդրել է հրադադարը չխախտել՝ որպես լուծմանն աջակցող քայլ։

Բայրամովը նաև հայտնել է, որ 2019-ի մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը «ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը»։

Ըստ ադրբեջանցի նախարարի՝ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ նշելով, որ «եթե դա անի, իրեն կսպանեն», և հռետորական հարց է ուղղել Ալիևին. «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։

Ալիևի պատասխանը, ըստ Բայրամովի, եղել է. «Ես ընդհանրապես ոչ մեկի մահը չեմ ցանկանում, սակայն, դա ոչ մի կերպ չի կարող արդարացում լինել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»։

Հիշատակված ժամանակաշրջանում Ջեյհուն Բայրամովը դեռ ԱԳ նախարար չէր: Այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարն Էլմար Մամեդյարովն էր:

Բայրամովը նաև պատմել է, որ 2020-ի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է Բաքվին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում