Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 15-ից առանց ձմեռային անվադողերի երթևեկելը կարգելվի

Նոյեմբերի 15-ից առանց ձմեռային անվադողերի երթևեկելը կարգելվի

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ ոստիկանությունը:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե

1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

«ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում