Գլխավոր Լրահոս

Թուրքիան թերթաքարային գազի արդյունահանման մեջ կներգրավի օտարերկրյա ընկերություններին

Թուրքիան թերթաքարային գազի արդյունահանման մեջ կներգրավի օտարերկրյա ընկերություններին

Թուրքիայի իշխանությունները լիահույս են թերթաքարային գազի ավելի մեծ թվով հանքավայրեր գտնելու հարցում, որը երկրին հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը էներգառեսուրսների ներկրումից: Թուրքիան օտարերկրյա ընկերությունների հետ արդեն բանակցություններ է սկսել թերթաքարային գազի պաշարների հայտանբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքների ընդլայնման շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի կառավարության տվյալների համաձայն՝ հնարավոր է երկրի տարածքում թերթաքարային գազի խոշոր հանքավայրեր լինեն: Գազի արդյունահանման հարցում համագործակցության պատրաստակամություն են հայտնել շուկայի մի շարք ոչ մեծ խաղորդներ: Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի՝ այս նախաձեռնությունը ընկերությունների համար շահավետ կարող է լինել, քանի որ հնարավոր է՝ փոխի էներգետիկ շուկայում խաղորդների ուժերի հարաբերակցությունը: Բացի այդ՝ Թուրքիան գազի իրացման համաշխարհային շուկաներ մատակարոումների համար աշխարհագրական նպաստավոր դիրք ունի: «Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից  և դրանից տնտեսական օգուտ ստանալ», -ասել է նախարարը:

«Բրիտանական, ամերիկյան և կանադական ընկերությունները հետաքրքրված են Թուրքիայում թերթաքարային գազի արդյունահանմամբ», -ասել է Յըլդըզը: Նրա խոսքով՝ այդ ընկերությունները, որոնց  անունները նախարարությոնում հրաժարվում են հրապարակել, արտոնագրերի ստացման շուրջ բանակցություններ են վարում Թուրքիայի իշխանությունների հետ: Ավելին՝ ընթացիկ տարում առնվազն մեկ ընկերություն հանքավայրի շահագործման մասին պայմանագիր կստորագրի:

Ներկայում Թուրքիայումմ թերթաքարային գազի արդյունահանմամբ զբաղվում են հոլանդա-բրիտանական Shell և կանադական TransAtlantic Petroleum ընկերությունները:

Փոորձագետների կարծիքով՝ Թուրքիայում թերթաքարային գազի պաշարները կազմում են 6-20 տրլն խմ: Այն տասնյակ անգամներ զիջում է պաշարներին, որը ԱՄՆ-ը կարող  է արդյունահանել մինչև 2035թ.: Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035թ. ԱՄՆ-ում թերթաքարային գազի մասնաբաժինը կկազմի 49%՝  825 մլրդ խմ: Ըստ գործակալության՝ այդ պայմաններում լուրջ սպառնալիք է ստեղծվում Ռուսաստանի համար, որը կկորցնի գազի մատակարարումներում համաշխարհային առաջատարի դերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում