Հնարավոր է կազմակերպվի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում, եթե Ադրբեջանը համաձայն լինի։ APA-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ուրալօղլուն շեշտել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը կախված է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումից. «Մենք հաճախակ հանդիպում ենք Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Մենք նաև հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ: Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Եթե համաձայնություն տրվի, մենք լիովին պատրաստ ենք դրան, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»:
Թուրք նախարարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակի վրա են, և Ադրբեջանի հետ իրականացվել է լայնածավալ համակարգված աշխատանք»։
Civilnet











