Գլխավոր Լրահոս

Փաշինյանը խոստացել է հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը

Փաշինյանը խոստացել է հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների վերջին հայտարարությունները վերահաստատում են, որ «Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար»։

«Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար»,- սոցիալական հարթակներում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը պնդել է, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին (короткий поводок)»՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բանակցային բոլոր թղթերը կհրապարակվեն, և դա «ավելի տեսանելի կդառնա»։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին»։

Փաշինյանը ներկայացրել է իր գնահատականը այս գործընթացի վերջնանպատակի մասին. 

«Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով»,- գրել է Փաշինյանը։

Փաշինյանը մեղադրել է Քոչարյանին և Սարգսյանին՝ ասելով, որ նրանք առաջարկում են վերադառնալ այն սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ 

Նա հավելել է, որ այս ուժերի հնարավորությունների զրոյական լինելու պատճառով, «փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո», որի սպասվող արդյունքը, ըստ նրա, կլինի «0+0=0»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում