Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Վարչապետը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։
Civilnet











