«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» փետրվարի 15-ին ցուցակել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը, ասված է բորսայի տարածած հաղորդագրությունում:
Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է $10 հազ. անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի հէկեր:
Ընկերությունը մուտք է գործել Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.՝ առաջին անգամ Հայաստանում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, և այնուհետ հաջողությամբ տեղաբաշխել է բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ:
Civilnet











