Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները փոխըմբռման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները փոխըմբռման հուշագիր են ստորագրել

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր: Հայտնում են ԱԳՆ-ից։

Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում