Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Եվրոպական հարցերով նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Եվրոպական հարցերով նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ընդգծելով այդ գործընկերությունը որակապես նոր հարթություն տեղափոխող՝ առաջիկայում ստորագրվելիք նոր օրակարգի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին, որոնք արտահայտվեցին նաև այս տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։ 

Արարատ Միրզոյանը և Մարի Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերի և դրանց հաղթահարման հարցում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է  օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել է ՀՀ կառավարարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա մաս կազմող՝ «TRIPP ուղի» նախագծին, որի կյանքի կոչումը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում