Վրաստան-Ադրբեջան սահմանի մերձակայքում նոյեմբերի 11-ին կործանված C-130 ռազմատրանսպորտային օդանավում 20 զինծառայող է եղել․ հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նախնական տեղեկության՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռը օդ էր բարձրացել Գյանջայի օդանավակայանից և ուղևորվում էր Թուրքիայի օդանավակայաններից մեկը։
Lockheed C-130 Hercules տեսակի ինքնաթիռը՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության է, նախատեսված է ռազմական բեռների, անձնակազմի տեղափոխման և տարհանման համար։ Այն լայնորեն օգտագործվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից տարբեր առաքելություններում։
Civilnet











