Գլխավոր Լրահոս

Բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն ԵԱՀԿ ՄԽ լուծարումից հետո․ Փաշինյան

Բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն ԵԱՀԿ ՄԽ լուծարումից հետո․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակել տարեվերջին, այլ ոչ՝ հիմա։ 

«Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Կհրապարակվեն 2016-ի ապրիլի, հունիս, հուլիս, օգոստոսի առաջարկությունները և կիմանաք ինչ է բանակցվել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում։ 

Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերի հրապարակման մասին առաջին անգամ հայտարարել էր՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին օրերին տված հարցազրույցներին:

Վարչապետը պնդել է, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին (короткий поводок)»՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բանակցային բոլոր թղթերը կհրապարակվեն, և դա «ավելի տեսանելի կդառնա»։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում