Գլխավոր Լրահոս

Հայաստանում 2024-ին աղքատության մակարդակը կազմել է 21,7%

Հայաստանում 2024-ին աղքատության մակարդակը կազմել է 21,7%

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին աղքատության մակարդակը կազմել է 21,7%, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը եղել է 0,6%։ Այս ցուցանիշները հրապարակվել են «Արմստատ»-ի և Համաշխարհային բանկի կողմից։

Հրապարակված տվյալների համաձայն՝ քաղաքային բնակչության աղքատության մակարդակը կազմել է 19,3% (ծայրահեղ աղքատությունը՝ 0,6%), մինչդեռ գյուղական բնակչության շրջանում այն ավելի բարձր է եղել՝ 26,0% (ծայրահեղ աղքատությունը՝ 0,7%): Բացի դրանից, հարաբերական աղքատությունը կազմել է 19,8%, իսկ սուբյեկտիվ գնահատականով աղքատության մակարդակը՝ 6,4%։

Զեկույցում նշվում է, որ 2024-ի աղքատության ցուցանիշները համադրելի չեն նախորդող տարիների համապատասխան ցուցանիշների հետ, քանի որ 2024-ի հետազոտության ընտրանքային կշիռները ճշգրտվել են՝ հիմք ընդունելով 2022-ի մարդահամարի նոր տվյալները։ Ըստ «Արմստատ»-ի, 2022 և 2023 թվականների աղքատության ցուցանիշները ևս կվերանայվեն և կզետեղվեն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2025-ի» վիճակագրական-վերլուծական զեկույցում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023-ի տվյալներով Հայաստանի բնակչության 23,7%-ն է աղքատ եղել։ Ծայրահեղ աղքատ՝ բնակչության 1,1%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում