Գլխավոր Լրահոս

Առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման՝ տարածքների փոխանակում հնարավոր չէ․ վարչապետ

Առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման՝ տարածքների փոխանակում հնարավոր չէ․ վարչապետ

Սահմանազատման արդյունքից հետո հնարավոր են տարբեր քննարկումներ ու կոմբինացիաներ, սակայն առանց Հայաստանի քաղաքացիների կամքի որևէ այլ սցենար չի կարող իրականացվել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արծվաշենն ու օկուպացված մյուս տարածքները վերադարձնելու մասին իր գրառմանը։

«Եթե խոսքը գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է՝ առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել», – ասել է նա՝ հավելելով, որ իրավաբանների գնահատմամբ անգամ առանց ուղիղ հանրաքվեի նման որոշում չի կարող ընդունվել։

Վարչապետը հայտարարել է, որ տարածքների վերադարձի մասին իր գրառումը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցին և այն դիտարկել է որպես ակնհայտի հաստատում։

«Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետև չեմ կարող այդպիսի գրառում չանել։ Չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժային որևէ սցենար։ 

«Մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Սահմանազատում պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության ուրվագծի վերաարձանագրմամբ», – նշել է նա։


Խոսելով սահմանազատման իրավական հիմքերի մասին՝ վարչապետը նշել է, որ գործընթացը պետք է իրականացվի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շրջանակում։ 

«Դա դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է, և աշխատանքները պետք է ընթանան հենց այդ շրջանակում։ Մնացած հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով այնտեղ նկարագրված են, և իմ ասածի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել», – նշել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում