Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծն այս շաբաթ կուղարկվի Ազգային ժողով

Առողջության համապարփակ ապահովագրության նախագծերի փաթեթն այս շաբաթ կհաստատվի, որից հետո կուղարկվի Ազգային ժողով։ Այս մասին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝ նախատեսվում է՝ փաթեթը մինչև տարեվերջ կընդունվի, իսկ 2026-ի հունվարից կմեկնարկի առաջին փուլը, որում կընդգրկվեն 200,000 դրամից ավելի աշպատավարձ ստացող անձինք։
«Ապահովագրության ներդրումը 3 տարվա ընթացքում է իրականացվելու։ 2028-ին արդեն մեր ամբողջ բնակչությունը պետք է դառնա շահառու»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2026-ին այն խմբերը, որոնք չեն ներառվում ապահովագրության մեջ, հնարավորություն կունենան օգտվել պետպատվերից։ Ավանեսյանը մանրամասնեց, որ նախ պետությունը կստուգի անձանց տվյալներն ու մարդկանց կներառի ապահովագրության համակարգում։
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










