Գլխավոր Լրահոս

Ղազախստանից ու Ռուսաստանից բացի՝ այլ վաճառողներ էլ են ցորեն առաջարկել․ Փաշինյան

Ղազախստանից ու Ռուսաստանից բացի՝ այլ վաճառողներ էլ են ցորեն առաջարկել․ Փաշինյան

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնել, բայց նաև Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնել, թե շուկայում էլ ինչ առաջարկներ կան։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«‎Ես երաշխավորում եմ, որ եթե մեկը գա մեզ ասի ցորեն ունենք՝ կարողա՞ առնեք, մենք ականջներս փակենք՝ փախնենք։  Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր այլ առաջարկներ կան։ Ղազախստանից ու Ռուսաստանից բացի այլ վաճառողներ էլ են Հայաստանին ցորեն առաջարկել, ասել ենք գինն ասեք։ Ցորեն առնելն ամուսնություն չի»,- ասաց Փաշինյանը։

ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, որ Երևանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ բարձր գնով, որի տարբերությունը, ըստ նույն աղբյուրի, նախատեսվում է փոխհատուցել ԵՄ միջոցներով։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Պեսկովն էլ ասել է, թե Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ 

Արձագանքելով այս հայտարարություններին Փաշինյանը նշեց․ «Ռուսաստանի հետախուզական ծառայությունը 2022-ի գարնանն ասում էր, որ բացառված է Հայաստանի սահմանին էսկալացիա լինի, որովհետև ՀԱՊԿ-ն էնտեղ է»

Նոյեմբերի 6-ին 1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

***

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում