Գլխավոր Լրահոս

«Իմնեմնիմի» պոդկաստի վարողները ձերբակալվել են. փաստաբան

«Իմնեմնիմի» պոդկաստի վարողները ձերբակալվել են. փաստաբան

17:00

Ձերբակալվել է «Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ 

10:08

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։

Նա սոցցանցի իր էջում գրել է, որ դիմակավորված անձինք մտել են իր տուն։ Նրան ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: 

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

09:38

«Իմնեմնիմի» պոդկաստի վարող Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ հավանաբար ձերբակալել են նաև պոդկաստի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանին։

«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- նշել է Մելիքյանը։

Ֆեյսբուքում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ԱԱԾ դիմակավորված անձինք բնակարանից տանում Նարեկ Սամսոնյանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում