Գլխավոր Լրահոս

Թրամփը ստորագրել է պետական ֆինանսավորման օրինագիծը․ շաթդաունն ավարտվել է

Թրամփը ստորագրել է պետական ֆինանսավորման օրինագիծը․ շաթդաունն ավարտվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետական ֆինանսավորման օրինագիծը՝ վերջ դնելով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունին։ 

«Իմ ստորագրությամբ դաշնային կառավարությունը կվերականգնի իր բնականոն գործունեությունը, և իմ վարչակազմը, Կոնգրեսի մեր գործընկերների հետ միասին, կշարունակի աշխատել՝ վերականգնելու հանրային անվտանգությունը, զարգացնելու մեր տնտեսությունը և դարձնելու Ամերիկան կրկին հասանելի բոլոր ամերիկացիների համար», - ասել է Թրամփը։

Մի քանի շաբաթ տևած շաթդաունի ընթացքում, որը սկսվել էր հոկտեմբերի 1-ին, դադարեցվել էին գրեթե բոլոր պետական ծառայությունների գործունեությունը՝ բացի առավել կարևորներից։ Թրամփի ստորագրությունը հնարավորություն կտա դաշնային աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի արդեն հինգշաբթի օրվանից։

Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե որքան արագ կվերականգնվեն կառավարության բոլոր ծառայություններն ու գործունեությունը ամբողջ ծավալով։

Կառավարական փակման ավարտը հույս է ներշնչում հատկապես երկրի ավիաընթացակարգերի ծանրաբեռնված ոլորտում, որպեսզի Thanksgiving-ի տոնական շրջանի (որը երկու շաբաթից է) նախօրեին համակարգը կարողանա վերականգնվել։

Չորեքշաբթի երեկոյան Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ է քվեարկել 222 օրենսդիր՝ այդ թվում վեց դեմոկրատ, մինչդեռ 209-ը դեմ են եղել՝ այդ թվում երկու հանրապետական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում