Գլխավոր Լրահոս

Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Պապիկյան

Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Պապիկյան

Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են։  Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից։ 

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք՝ համագործակցելով նոր գործընկերների հետ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով տեղական ռազմարդյունաբերության հետ համագործակցությանը, Պապիկյանը նշեց․

«2022-ին տեղական ռազմարդյունաբերության հետ ունեցել ենք  5,5 մլրդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այսօր այդ թիվը 171 մլրդ դրամ է»։ 

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Նախորեին՝ նոյեմբերի 11-ին պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանական ծախսերն էապես աճել են 2023-ից սկսած։

«Իրականացվել են ու իրականացվելու են աննախադեպ ծախսեր»,– ասել է նախարարը՝ ընդգծելով, որ դրանք փոխել են ՊՆ-ի հնարավորությունները՝ բանակի կարիքներից մինչև զինծառայողների սոցիալական կարգավիճակ։

Նրա խոսքով՝ 2025-ի և 2026-ի բյուջեների միջև նկատվող «դիսբալանսը» իրականում պլանավորված է։

«Մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025-ին, դրա համար էլ առաջին հայացքից խզում է թվում, բայց դա արտասովոր չէ»,- ասել է նախարարը։

Պապիկյանը նաև նշել է, որ քաղաքացիները կարող են խմբեր կազմել և նամակով դիմել ՊՆ-ին՝ տեղում ծանոթանալու բանակի սպառազինությանը և նոր տեխնիկային։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում