Գլխավոր Լրահոս

Մենք կարող ենք կառուցել երկաթուղի, բայց եթե այն չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի. Փաշինյան

Մենք կարող ենք կառուցել երկաթուղի, բայց եթե այն չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի. Փաշինյան

Հայաստանից և ԱՄՆ-ից բացի, «Թրամփի ուղի» նախագծի հետ կապ ունի նաև Ադրբեջանը, և ենթակառուցվածքների նախագծերի հաջող իրականացման համար Հայաստանը պետք է իր նախագծերն ինտեգրի Ադրբեջանի հաղորդակցական համակարգերին: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում: Վարչապետն ընդգծեց, որ երկաթուղին, գազամուղը, նավթամուղը և էլեկտրահաղորդման գծերը չեն կարող գործել, եթե չեն միանում Ադրբեջանի հանգույցներին։

Վարչապետը նշեց, որ նախկինում գործող երկաթուղային կապը քաղաքական իրավիճակի պատճառով դադարել է, և այժմ անհրաժեշտ է այն վերականգնել։ 

«Մենք կարող ենք կառուցել երկաթուղի, բայց եթե այն չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապով, մինչդեռ Հայաստանի շահը նաև Հայաստան-Հայաստան կապն է Ադրբեջանի տարածքով։  

«Առանձնահատկություն կա երկաթուղու արևելքից արևմուտք շարունակության մասով: Որովհետև մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրիից Նախիջևան, հետո շարունակությունը Երասխ: Շատ կարևոր է նաև այս երկաթուղին մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ շահագործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է, շատ կարճ կտոր և մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում ձևավորվել է ըմբռնում, որ հնարավոր է խուսափել բազմամիլիարդանոց ներդրումներից՝ օգտագործելով ավելի կարճ ու մատչելի երթուղիներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը այս ուղղությամբ աշխատում է միջազգային համաձայնեցումների վրա։

Վարչապետը հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագիրը նախատեսում է հաղորդակցությունների բացում երեք մակարդակով՝ ներքին փոխադրումներ՝ Հայաստան–Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջան–Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ փոխադրումներ՝ Հայաստան–Ադրբեջան և Ադրբեջան–Հայաստան, միջազգային փոխադրումներ՝ երկու երկրների տարածքով անցնող ուղիների միջոցով։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նախագծերի գործնական հերթականությունը, և կողմերը նախնականորեն եկել են ըմբռնման, որ ամենաարագ իրագործելի ուղղությունները գազամուղն ու էլեկտրահաղորդման գծերն են։

«Ես որևէ կասկած չունեմ. ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, և համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա կողմերից ոչ մեկը չունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում