Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն քննել է երեք դիտորդական առաքելության հնարավոր կողմնակալությունը

ԿԸՀ-ն քննել է երեք դիտորդական առաքելության հնարավոր կողմնակալությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10 ժամ տևած նիստում քննարկել է «Հայաքվե»-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու հարցը։ Այս մասին գրել է «‎Իրազեկ քաղաքացիների միավորում»‎ ՀԿ տնօրեն Դանիել Իոանիսյանը։

Նրա խոսքով՝ «‎արդյունքում հանձնաժողովը, արձանագրելով, որ նշված առաքելությունները խնդրահարույց արարքներ են արել, այնուամենայնիվ, ֆորմալ, չեն արձանագրել Ընտրական օրենսգրքով սահմանված անկողմնակալության պահանջի խախտումը և չեն զրկել այդ կազմակերպություններին դիտորդության իրավունքից»‎։

««Հայաքվե» առաքելությունը համաձայնել է, որ այն դիտորդները, որոնք արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր»,- նշել է Իոանիսյանը‎։

«Թաթոյան» հիմնադրամը հայտնել է, որ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից։ ԿԸՀ-ն մերժել է այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։

Օրեր առաջ «Ականտես» դիտորդական առաքելությունը արձանագրել էր, որ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Քարոզչական բնույթի հաղորդագրությունները և տեսանյութերը տարածվում են «Հայաքվե» նախաձեռնության սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Telegram), որոնք ունեն մեծ լսարան։

«Ականատես» -ը պահանջել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ ուսումնասիրել «Հայաքվե» դիտորդական առաքելության վարքագիծը և իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին վերապահված գործառույթները՝ ընտրական գործընթացների օրինականությունը ապահովելու հարցում։

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում մեկնարկել են ավագանու ընտրությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում