Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները շարունակում են խախտումներ արձանագրել։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 14։00-ի դրությամբ արձանագրել է 22 խախտում։
«Անկախ դիտորդ»-ի տվյալներով հիմնական խնդիրները, որոնք արձանագրվել են, հետևյալն են՝ ընթացակարգային՝ 3, վիճաբանության՝ 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժի՝ 3, միտումնավոր բաց քվեարկության՝ 1 դեպք։
Խախտումների մասին պարբերաբար ահազանգում են «Թաթոյան» հիմնադրամն ու «Հայաքվե» դիտորդական առաքելությունը։
Civilnet











