Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն կարճել է դիտորդների վերաբերյալ վարույթը

ԿԸՀ-ն կարճել է դիտորդների վերաբերյալ վարույթը

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումները։ Այս մասին հայտնում են ԿՏՀ մամուլի ծառայությունից:

Վերջինս պահանջել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «Հայաքվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ-ն մերժել է Դանիել Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քննարկել դիմումներում ներկայացված հանգամանքները։

Վարչական վարույթի շրջանակներում դիմումներում բերված հանգամանքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մտահոգող հարցերի շուրջ ԿԸՀ-ն պարզաբանումներ է պահանջել վարույթի մասնակիցներից։

Վարույթի մասնակից վերը նշված երեք դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումները և պարզաբանումները, պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ԿԸՀ-ի կողմից բարձրացված մտահոգությունները փարատելու և հնարավոր խախտումները բացառելու նպատակով։

Շուրջ 10 ժամ տևած նիստի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կարճել իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում