Վաղարշապատ խոշորացված համայնքում ավարտվեցին ավագանու ընտրությունները։
Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45,12%-ը կամ 31,527 ընտրող։
Ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով, որոնց մասնակցել է ութ քաղաքական ուժ՝ յոթ կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք․
- «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
- «Համահայկական ճակատ» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Մայր Հայաստան» ազգային–դեմոկրատական կուսակցություն
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
- «Ժառանգություն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Հայրենիք» կուսակցություն
Վաղարշապատում ընտրելու իրավունք ուներ 69 866 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ գործել է 47 ընտրատեղամաս․ 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մնացածը՝ համայնքի 18 գյուղերում։
***
Այս համայնքում 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր ձայների 54 տոկոսը, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը 36,52 տոկոսը, իսկ «Հայրենատէր» կուսակցությունը՝ 5 տոկոսը:
Civilnet











