Գլխավոր Լրահոս

Carrefour-ը կմտնի հայկական շուկա, կարծում է ՊԵԿ նախագահը

Carrefour-ը կմտնի հայկական շուկա, կարծում է ՊԵԿ նախագահը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ Carrefour-ը կմտնի հայկական շուկա: «Որքան տեղյակ եմ Carrefour-ի մուտքը քննարկվում է պատկան մարմիններում: Որքան ես տեղյակ եմ` կառավարությունը դրական է տրամադրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Խաչատրյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մուտքից հետո Carrefour-ը մաքսային մարմնում խոչընդոտների հանդիպի, Խաչատրյանը պատասխանեց, որ մաքսային մարմնում ոչ մի սահմանափակումներ չկամ՝ բացի կառավարության համապատասխան որոշումներից։ «Եթե որևիցե մեկը հայտարարի, որ մասքայինում խոչընդոտի է հանդիպում որևիցե ապրանքատեսակ ներկրելիս, ես պատրաստ եմ հասարակական քննարկման։ Եթե ուրիշ դաշտերում առկա են խնդիրներ, դրանք մաքսայինի հետ կապ չունեն»,-ասաց Խաչատրյանը։

2012թ. նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպում էր ունեցել Majid Al Futtaim ընկերության [տարածաշրջանում Carrefour ցանցի արտոնագրային գործընկեր] ղեկավարների հետ: Հաղորդվել էր Հայաստանում շուրջ 150 մլն դոլարի ներդրումային նախագծի մասին:

Հաշվետվությունն ուշացրած հարկատուները չեն տուգանվի

Անդրադառնալով հարցին, որ հարկատուները չեն կարողանում էլեկտրոնային եղանակով ՊԵԿ-ի կայքի միջոցով ներկայացնել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունները, և փետրվարի 20-ը վերջնաժամկետ է տնտեսավարողներին տուգանելու համար, Խաչատրյանը ասաց, որ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը աշխատում է լիարժեք։ Որպեսզի եկամտահարկի հաշվետվությունները հնարավոր լինի համակարգով ներկայացնել, քաղաքացիները պետք է հավաստում ստանան Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համարագրում։ «Այս երկու համակարգերի միացման ժամանակ առաջ են եկել տեխնիկական խնդիրներ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգը լիարժեք չաշխատի»,- ասաց Խաչատրյանը

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում