Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին հայտնել են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։ ԱԽ քարտուղարը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը և ընդգծել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։
Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ միջև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Երկկողմ գործընկերության ընդլայնման շրջանակում ԱԽ քարտուղարն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։
Civilnet











