Գլխավոր Լրահոս

Թուրքիան ներգրավված կմնա Հրվ․ Կովկասի անվտանգության և զարգացման վրա ազդող գործընթացներում․ Էրդողան

Թուրքիան ներգրավված կմնա Հրվ․ Կովկասի անվտանգության և զարգացման վրա ազդող գործընթացներում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է իր պարտավորությունները Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ: Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել ներգրավված մնալ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման վրա ազդող գործընթացներում։

«Մենք կշարունակենք կատարել Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված մեր պարտավորությունները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հաստատել է, որ Անկարան շարունակում է հանձնառու լինել Ադրբեջանին աջակցելու հարցում։

«Մենք կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նշելով Հաղթանակի օրը Բաքվի Ազադլիգ հրապարակում։ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին՝ թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին՝ համաձայն «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի», - հայտարարել է Էրդողանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում